Օնլայն մարքեթինգի մասնագետ/Online marketing specialist/ անվճար պրակտիկայի հնարավորություն
Ուսանողից պահանջվում է.
- Մանրամասների նկատմամբ ուշադրություն
- ՏՀՏ գիտելիքներ
- Արագ սովորելու ընդունակություն և բարձր մոտիվացվածություն
- Ուժեղ գրելու, խմբագրելու և ստուգելու հմտություն
- Տարրական գիտելիքները տնտեսագիտության ոլորտում ցանկալի է
- Գերազանց հայերենի, անգլերենի և ռուսերենի իմացություն (թե գրավոր, թե բանավոր)
- Անկախ աշխատելու ընդունակություն
- Ժամկետների մեջ տեղավորվելու ընդունակություն
- Ճկուն աշխատանքային գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն (հիմնական աշխատանքը կկատարվի տանը, մասնակցություն կպահանջվի իրադարձություններին, քննարկումներին այլ վայրերում)
- Ակտիվություն և նախաձեռնողականություն
Աշխատանքային պարտականություններն են.
- Գրանցել և վերլուծել թերթերը, ամսագրերը, օնլայն նորությունները
- Վերլուծել կայքի հոսքը (traffic) հետազոտման գործիքների կիրառման միջոցով
- Կոորդինացնել և աջակցել մարքեթինգային գործընթացներում, տպագրության, հրապարակումների, email-ների, օնլայն գովազդի հարցում և խթանող իրադարձությունների լուսաբանում և կազմակերպման հարցում աջակցություն
- Հանրային կապերի բարելավման ռազմավարության և մարքեթինգային ռազմավարության մշակման հարցում աջակցություն
- Գործընկերների և անդամների հետ հաղորդակցում
- Հարցազրույցների վարում
- Տարբեր նորությունների պատրաստման կոորդինացում
Պրակտիկայի անցկացման ժամկետը կկազմի 3-6 ամիս, որի վերջում կտրամադրվի երաշխավորագիր՝ ցանկության դեպքում: Պրակտիկայի ընթացքում ուսանողը իրավունք կունենա անվճար մասնակցել ՀԳՀՄ <<Գործարարության դպրոցի>> կազմակերպած դասընթացներին և ստեղծել կապեր ՀԳՀՄ գործունեության ոլորտում: Միաժամանակ ուսանողը կուղղորդվի ՀԳՀՄ մասնագետների կողմից:
Ուսանողի ընտրությունը կկատարվի մրցույթի արդյունքում:
Մասնակցության համար կապվել.
ՀԳՀՄ Անուշ/Նարե 010 52 74 21, 055 07 55 47, 095 01 23 55
Մովսես Խորենացի 26ա, (նախկին Առևտրի պալատի շենք)