АнонсՀԱՀ ՄԵԴԻԱՑԻՈՆ և ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ 2016 ԱՐԲԻՏՐԱԺ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ
18.01.2016
Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ Հայաստանի ամերիկյան համալսարանի
(ՀԱՀ) իրավագիտության մագիստրատուրայի (LL.M.) ծրագրի Մեդիացիոն և
Արբիտրաժային Կլինիկան (այսուհետ` Կլինիկա), որը ստեղծված է Հայաստանի
ամերիկյան համալսարանի իրավական ռեսուրսների կենտրոնի (ՀԱՀ ԻՌԿ) և ԷյԴիԱր
Փարթներս ընկերության համագործակցության արդյունքում, 2016 թվականի մարտի
19-20-ին հանրապետական մասշտաբով իրականացնելու է առևտրային արբիտրաժին
նվիրված չորրորդ ամենամյա խաղ-մրցույթը ՀՀ համալսարանների իրավաբանական
ֆակուլտետների ուսանողների մասնակցությամբ։ Տվյալ միջոցառումը բացառիկ
հնարավորություն է ընձեռում մասնակիցներին՝ ինչպես Երևանից, այնպես էլ
մարզերից, ձեռք բերելու պրակտիկ գիտելիքներ վեճերի այլընտրանքային լուծման
բնագավառում, զարգացնելու հռետորական հմտությունները և ստանալու տվյալ
բնագավառում հմուտ մասնագետների` գործող արբիտրների, դատավորների,
փաստաբանների ուղղորդումները։
  
Մասնակից կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության բոլոր բուհերի
իրավաբանական ֆակուլտետների ուսանողները (այդ թվում` մագիստրատուրայի և
ասպիրանտուրայի):
Մասնակցելու համար ուսանողները պետք է կազմեն 2-5 անդամ ունեցող թիմեր`
ստանալով ֆակուլտետի դեկանի կամ կառույցի համաձայնությունը: Ներկայացվող
թիմերի քանակը սահմանափակումներ չունի: Թիմերին տրվելու է իրական գործի վրա
հիմնված խնդիր, որը պետք է լուծվի արբիտրաժ խաղ-մրցույթի շրջանակներում:
 
Սիրով հրավիրում ենք Ձեր կողմից ղեկավարվող հաստատությանը համագործակցելու
Կլինիկայի հետ ապագա մասնագետների կայացման, ինչպես նաև ՀՀ իրավական
համակարգի և պրակտիկայի արդյունավետության համար կարևոր և բացառիկ միջոցառման
շրջանակներում` Ձեր հաստատությունից ներկայացնելով մեկ կամ մի քանի թիմեր։
 
2016թ. արբիտրաժ խաղ-մրցույթի մասնակցության կանոնները, գրանցվելու կարգը,
ներկայացվող գործի փաստերը, խաղ-մրցույթի ժամանակացույցը և այլ մանրամասներ
կարող եք գտնել ԷյԴիԱր Փարթներս ընկերության կայքում`
 <http://www.adr.am> ` Նյութեր բաժնից:
 
Новости
Газета РАУ
RAU.TV