АнонсThe Brainiest
20.01.2016
       <Ամենախելացին> նախագիծն  աշխարհահռչակ SONY Pictures ընկերության  ինտելեկտուալ խաղի հայկական տարբերակն է, որը Հայաստանում իրականացնում է Արմենիա Թիվին: Շատերին հայտնի <Самый Умный> անվանումը կրող այս ձևաչափն այսուհետ հասանելի է նաև Հայաստանում:  
Մեկնարկել է «Ամենախելացին» հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանը, որին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող բակալավրիատի ԱՌԱՋԻՆ և ԵՐԿՐՈՐԴ կուրսի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ:
Հայտագրվելու համար ուսանողները կարող են այցելել www.armeniatv.am կայքի «Ամենախելացին» բաժինը և  լրացնել հայտադիմումի օրինակը:
Հայտագրման փուլն ավարտվելուց հետո, ուսանողները կստանան հեռախոսազանգ մեր աշխատակիցների կողմից և կհրավիրվեք գրավոր քննության: Նշված օրը պետք է մասնակցել  քննասրահում անհատական թեստի լրացմանը և 20 րոպեում պատասխանել 40 հարցի:
Եթե անհատական թեստի արդյունքները լինեն բավարար,  պետք է  մասնակցել բանավոր տեսանկարահանվող քաստինգին, որի ժամանակ ուսանողն իր նախընտրած մեկ թեմայի շրջանակներում  մեկ րոպեի ընթացքում պետք է պատասխանի հնարավորինս շատ հարցերի:
Այս փուլերին մասնակցելուց հետո հեռուստախաղի խմբագրական և պրոդյուսերական աձնակազմը կտա իր գնահատականը, և եթե մասնակիցն իր ունակություններով բավարարի խաղին մասնակցելու բոլոր պահանջներին, ապա  կստանա հեռախոսազանգ և կդառնա ՛՛Ամենախելացին՛՛ հեռուստախաղի երրորդ եթերաշրջանի մասնակիցը:

           Հարցերը և թեմաներն ուսանողներին նախապես չեն տրամադրվում, նրանք հարցերին պատասխանելու են իրենց ունեցած գիտելիքներով: Ընդգրկված կլինեն նաև հարցեր, որոնց ճիշտ պատասխանելու դեպքում ակնհայտ կլինի ուսանողի  ընդհանուր զարգացվածության մակարդակը: 
Մշտապես տեղեկացված լինելու համար հետևեք մեր ֆեյսբուքյան էջին, այցելեք www.armeniatv.am  կայք, ինչպես նաև տեղեկատվություն ստանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝  093 36 12 13, 091-36 12 13:
Խաղի մասնակցության հայտն ԱՆՎՃԱՐ է:
Մասնակիցների սահմանափակում չկա:
 
Գրանցվելու համար խնդրում ենք մոտենալ 350 սենյակ:
 
Новости
Газета РАУ
RAU.TV