НовостиԱվարտվեց Միջազգային իրավունքին նվիրված Ամառային դպրոցը
11.07.2016
2016 թ. հուլիսի 9-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ հունիսի 30-ին մեկնարկած ՄՀԻ ամառային դպրոցի և Մարդու իրավունքների միջազգային իրավունքի
Երկօրյա դասընթացի փակման արարողությունը։
 
ՄՀԻ ամառային դպրոցը և Մարդու իրավունքների միջազգային իրավունքի երկօրյա դասընթացը պիլոտային ծրագիր էր, որն այս տարի առաջին անգամ է կազմակերպվել Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի, Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցչության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ), Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության միջև հաջողված համագործակցության արդյունքում: Համակազմակերպիչները` բավարարված լինելով իրականացված ծրագրի արդյունքներով և հաշվի առնելով մասնակիցների կարծիքները` ներկայումս դիտարկումեն դրա շարունակական լինելու հնարավորությունը: 
Դասընթացների հիմնական նպատակներն էին՝բարձրացնել ապագա իրավաբանների իրազեկությունը, ընդլայնել գիտելիքները տվյալ ոլորտում ու խթանել ամառային դպրոցների, դատախաղերի, նմանատիպ նախաձեռնությունների արդյունավետությունը: Ամառային դպրոցի 36 ընտրված մասնակիցներից 26 ուսանողներ հաջողությամբ ավարտեցին ամառային դպրոցը և ստացան մասնակցության մասին հավաստագիր: Հարկ է նշել, որ նրանցից 5-ը հանդիսանում են Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողներ, իսկ մնացած մասնակիցները ներկայացնում էին տարբեր համալսարաններ: Ընդորում ծրագրի շրջանակներում նաև մասնակցության իրական հնարավորություն էր ընձեռվել մարզերի համալասրանների ուսանողվերին:
Փակման արարողությանը ներկա էին համակազմակերպիչ կազմակերպությունների ներկայացուցիչները, իսկ եզրափակիչ խոսքով հանդես եկան, մասնավորապես, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Քրիսթոֆ Բիերվիրթը:
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Ռեկտոր Արմեն Դարբինյանը ողջունեց նախաձեռնությունը` հատկապես կարևորելով այն, որ իրականացված Ծրագիրը միավորել էր Հայաստանի Հանրապետության տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներին` նպատակ ունենալով բարձրացնել տվյալ ոլորտում վերջիններիս մասնագիտական գիտելիքները: Ռեկտորն իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ ուժեղ պետության գրավականն ուժեղ հասարակության առկայությունն է և անհրաժեշտ է բարձրացնել հասարակության դերը պետության զարգացման հարցում` շեշտելով, որ ամառային դպրոցի երիտասարդ մասնակիցներն` օգտագործելով իրենց ստացած գիտելիքները, պարտավոր են զգալի ներդրում ունենալ այդ հարցում:
 
Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Քրիսթոֆ Բիերվիրթը նույնպես իր գոհունակությունը հայտնեց ծրագրի իրականացման մասով` նշելով, որ միջազգային իրավունքի ոլորտում գիտելիքները շատ կարևոր են երկրի մասնագետների համար, քանի որ «ներպետական իրավական համակարգը մեկուսացված չէ, այլ գործում է միջազգային իրավունքի շրջանակներում և դրա հիման վրա»։ Քրիսթոֆ Բիերվիրթը խոսեց նաև մարդու իրավունքների միջազգային իրավունքի կարևորության մասին:
 
Դասընթացների վերաբերյալ իրենց կարծիքը հայտնեցին նաև հենց մասնակիցները:
«Ուրախ եմ, որ այս Ամառային դպրոցը, ի տարբերություն այլ գիտական միջոցառումների, եղել է բաց բոլոր ուսանողների համար և ավելին` իրական հնարավորություն է ընձեռվել նաև մարզերի ԲՈՒՀ-երի ուսանողներին մասնակցել դասընթացներին: Ուրախ եմ, որ ես էլ ընտրվել և մասնակցել եմ Ամառային դպրոցին: Շատ շնորհակալ եմ կազմակերպիչներին ՄՀԻ ամառային դպրոցն ու Մարդու իրավունքների միջազգային իրավունքի երկօրյա դասընթացը կազմակերպելու համար»,-ասել է Գավառի պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Սագսյանը։
 
«Ամառային դպրոցը մեզ հնարավորություն տվեց ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ ՄՀԻ որորտում, ինչպես նաև տեղեկանալ աշխատանքային հնարավորությունների մասին միջազգային իրավունքի ոլորտում, ինչի շնորհիվ ուսանողները հնարավորություն կստանան պրակտիկորեն կիռարել ձեռք բերված գիտելիքները: Ամառային դպրոցի շրջանակներում մենք` մասնակիցներս, նաև ձեռք բերեցինք ընկերներ Հայաստանի Հանրապետության տարբեր համալսարաններից»,- ասաց Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Իրավունքի և Քաղաքականության ինստիտուտի Իրավագիտություն ուղղության ուսանողուհի Սոֆիա Զախարյանը։
 
Հարկ է նշել նաև, որ Ամառային դպրոցի իրականացման ընթացքում ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի և հասարակական տեղեկատվության համակարգող Անահիտ Հայրապետյանի առաջարկով, ձեռք է բերվել պայմանավորվածություն Հայ-Ռուսական համալսարանում 2016 թ. ընթացքում կազմակերպել կապերի և հասարակական տեղեկատվության վերաբերյալ պրակտիկ սեմինար` ուղղված համալսարանի, ինչպես նաև հետաքրքրված ուսանողների տվյալ ոլորտում պրակտիկ գիտելիքների կատարելագործմանը: 
 
Լուսանկարիչ՝ Ա. Արամյան
Галерея
Ավարտվեց Միջազգային իրավունքին նվիրված Ամառային դպրոցը

Новости
Газета РАУ
RAU.TV