НовостиՊրակտիկայի հնարավորություն Իրավաբանների համար
07.09.2017
 
Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA/ROLI) hայաստանյան ներկայացուցչությունը շարունակում է «Իրավաբանական աջակցություն Հայաստանում տեղահանված և հակամարտությունից տուժած անձանց համար» ծրագիրը, որի շրջանակներում գործող իրավաբանական կլինիկան անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրվում  տեղահանված և հակամարտությունից տուժած անձանց (այսուհետ՝ շահառու):
 
Իրավաբանական կլինիկայում ուսումնական պրակտիկա անցնելու համար հրավիրվում են տեղացի և սիրիահայ իրավաբան ուսանողներ, ովքեր ընտրվելու դեպքում անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն շահառուներին փորձառու և հմուտ փաստաբանների հսկողության ներքո:  
Ծրագրի իրականացման սկզբնական փուլում ուսանողները կանցնեն վերապատրաստում: Իրավաբանական կլինիկայում ուսումնական պրակտիկա անցնելու համար կտրամադրվի թոշակ:
 
Իրավաբանական կլինիկայի աշխատանքներին ուսանողների մասնակցությունը կսկսվի 2017թ-ի հոկտեմբերի 1-ից, տևողությունը՝ առավելագույնը 8 ամիս: Մասնակցության համար խնդրում ենք մինչև սեպտեմբերի 25-ը alinayarmaloyan@gmail.com հասցեին ուղարկել ձեր ինքնակենսագրությունը ՝ նշելով ձեր հեռախոսահամարը: Միայն ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի: Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել մեր գրասենյակ՝ 060 61 22 90/ 091 20 32 56:
 
 
 
 
 
Новости
Газета РАУ
RAU.TV