НовостиԱՐԲԻՏՐԱԺ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ 2018Թ․
22.12.2017
                
 
Սիրով հրավիրում ենք Իրավագիտություն ուղղության  ուսանողներին  մասնակցելու առևտրային արբիտրաժին նվիրված վեցերորդ ամենամյա խաղ-մրցույթին, որը տեղի կունենա 2018 թվականի մարտի 24-25-ին: Արբիտրաժ խաղ-մրցույթն այս տարի իրականցնում են Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) իրավագիտության մագիստրատուրայի (LL.M.) ծրագրի Մեդիացիոն և Արբիտրաժային Կլինիկան և «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագիրը: Այս միջոցառումը բացառիկ հնարավորություն է ընձեռում մասնակիցներին ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից, ձեռք բերելու պրակտիկ գիտելիքներ վեճերի այլընտրանքային լուծման բնագավառում, զարգացնելու հռետորական հմտությունները և ստանալու տվյալ բնագավառում հմուտ մասնագետների` գործող արբիտրների, դատավորների, փաստաբանների ուղղորդումները։
 
Արբիտրաժ խաղ-մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բոլոր ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների ուսանողները (ներառյալ` մագիստրատուրայի և ասպիրանտուրայի), ինչպես նաև իրավաբանական որակավորում տրամադրող այլ կառույցների, այդ թվում Արդարադատության ակադեմիայի և Փաստաբանական դպրոցի ունկնդիրները: Մասնակցելու համար ցանկացողները պետք է կազմեն 2-5 անդամ ունեցող թիմեր` ստանալով տվյալ ֆակուլտետի դեկանի կամ կառույցի ղեկավարի համաձայնությունը: Կոնկրետ ԲՈՒՀ-ից կամ կառույցից ներկայացվող թիմերի թվի սահմանափակում չկա: Թիմերին տրվելու է իրական գործի վրա հիմնված խնդիր, որը պետք է լուծվի արբիտրաժ խաղ-մրցույթի շրջանակներում: Նամակ-հրավեր 2 2018թ. արբիտրաժ խաղ-մրցույթի մասնակցության կանոններին, գրանցվելու կարգին, ներկայացվող գործի փաստերին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) իրավագիտության մագիստրոսական ծրագրի կայքի բաժնից հետևյալ հղումով: 
 
Անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի կլինի կայքում 2017թ. դեկտեմբերի 20-ից: Սիրով հրավիրում ենք մասնակցելու 2018թ. Արբիտրաժ խաղ-մրցույթին` ներկայացնելով մեկ կամ մի քանի թիմ: 
Новости
Газета РАУ
RAU.TV