Новости«Հոդված 3» իրավունքի փառատոն` «Երիտասարդ, արի՛ սովորենք» խորագրով
16.05.2018
 
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն «ՀՈԴՎԱԾ 3 ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓԱՌԱՏՈՆԻ» շրջանակում հրավիրում է «Իմ իրավունքները բժշկի դիմելիս» թեմայով քննարկման , որը տեղի կունենա մայիսի 17-ին ժամը 14։00-ին Հայ֊Ռուսական (Սլավոնական) համալսարանում։ 
Քննարկման ընթացքում ի թիվս այլ հարցերի կանդրադառնանք հետևյալ թեմաներին՝
· Մարդու իրավունքներն առողջապահական համակարգում,
· ՀՀ քաղաքացիների առողջապահության իրավունքի օրենսդրական կարգավորումը և իրացման մեխանիզմները,
· Անվճար բուժօգնություն ստանալու իրավունքի իրացումը,
· Փոխհատուցում ստանալու հնարավորությունը սխալ կամ թերի բուժօգնություն ստանալու պարագայում։ 
Խոսնակները նաև կանդրադառնան, թե ինչպես է հնարավոր դառնում դատական կարգով լուծել նմանատիպ խնդիրներ․ 
- ինչ անել, երբ ոչ արդյունավետ բուժում է նշանակվել,իսկ անձն իրազեկված չի եղել հետևանքների մասին,
- ինչ անել, երբ անձը պնդում է, որ բժշկական հաստատությունում է վարակվել, սակայն ապացույցի խնդիր կա, 
- ինչպես վարվել, երբ ծառայությունների ոչ պատշաճ մատուցման դեպքերում․ օրինակ անհիմն ստենտավորում է իրականացվել, մինչդեռ հիվանդին կարելի էր բուժել առանց ստենտավորման,
- բժշկական հաստատությունը ծառայությունը մատուցել է, սակայն հիվանդը չի վճարում:
Քննարկման բանախոսներն են․
Արտակ Գևորգյան՝ Հայ֊Ռուսական (Սլավոնական) համալսարանի առողջության իրավունքի մասնագետ,
Վիոլետա Զոփունյան՝ «Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ,
Եգոր Զայցեվ՝ ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Հայաստանում:
 

 
Մայիսի 18-ին ժամը 12:50 «ՀՈԴՎԱԾ 3 ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓԱՌԱՏՈՆԻ» շրջանակում Հայ֊Ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա «Իմ խաղաղության մեջ ապրելու իրավունքը․ փախստականների ու տեղահանված անձանց իրավունքները» թեմայով քննարկում:
 
Քննարկման բանախոսներն են․
Լարիսա Ալավերդյան՝ ՀՀ առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ;
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ:
 

 
Մայիսի 23-ին ժամը 10։00-ին  «ՀՈԴՎԱԾ 3 ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓԱՌԱՏՈՆԻ» շրջանակում Հայ֊Ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա «Իմ «մաքուր օդ շնչելու» իրավունքը» թեմայով քննարկում:
Քննարկման ընթացքում ի թիվս այլ հարցերի կանդրադառնանք հետևյալ թեմաներին,

- անձի հիմնարար իրավունքները՝ շրջակա միջավայրի պաշտպանության դիտանկյունից,
- կյանքի իրավունքի, առողջության իրավունքի, շրջակա միջավայրի պաշտպանության իրավունքի իրացումը ՀՀ-ում,
- բնապահպանական խնդիրները ՀՀ-ում,
- բնապահպանության ոլորտում հաջողված քաղաքացիական պայքարի օրինակները։

Քննարկման բանախոսներն են․
Լևոն Գալստյան՝ Հայկական բնապահպանական ճակատ
Հայկ Ալումյան՝ Փաստաբան

Հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 52 01 08 հեռախոսահամարով։

Մուտքն ազատ է։
 
Новости
Газета РАУ
RAU.TV