НовостиՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ
29.05.2018
                                     
 
Միջազգային հանրային իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի ամառային դպրոցը տեղի կունենա հուլիսի 9-ից-14-ը Հայ-Ռուսական համալսարանում: Ամառային դպրոցը Հայ-Ռուսական Համալսարանի և Հայաստանում  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության և Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի միջև հաջողված համագործակցության արդյունք է։
Ամառային դպրոցը նպատակ ունի բարձրացնել ՄՀԻ-ի և վերջինիս համապատասխան ճյուղերի մասին իրազեկվածությունն ապագա իրավաբանների և երիտասարդ մասնագետների շրջանում, ինչպես նաև բարձրացնելու ՄՀԻ-իառանձին ոլորտում գործող ամառային դպրոցների, դատախաղերի կամ նմանատիպ այլ նախաձեռնություների արդյունավետությունը՝ մասնակիցների շրջանում ապահովելով ՄՀԻ-ի մասին նախնական գիտելիքների պատշաճ մակարդակ։
Ամառային դպրոցի հիմնական նպատակը ՄՀԻ-ի մասին հիմնարար գիտելիքի և Մարդու իրավունքների միջազգային իրավունքի վերաբերյալ ընդհանուր գիտելիքների արդյունավետ ապահովումն է։
Ամառային դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն է։
 
Այն ուսանողները, ովքեր հաջողությամբ կավարտեն ամառային դպրոցը՝
  1. Կստանան մասնակցության մասին հավաստագիր (սերտիֆիկատ).
  2. Կունենան հնարավորություն՝ մասնակցելու  «Միջազգային մարդասիրական (Հումանիտար) իրավունք»-ի դասընթացին՝  կազմակերպված Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Հայաստանում Ամերիկյան համալսարանի հետ համագործակցությամբ, որին մասնակցելու համար պարտադիր պահանջ է միջազգային իրավունքի իմացությունը։ ՄՀԻ-ի ամառային դպրոցը տեղի կունենա Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, 2018 թվականի հուլիսի 16-21-ը: Մանրամասներին ծանոթացեք հղումով >>>
«Միջազգային մարդասիրական (Հումանիտար) իրավունք»-ի դասընթացի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք գրել էլ. նամակ ialoyan@icrc.org (Իռեն Ալոյան, ԿԽՄԿ):
Ով՞ կարող է դիմել
Հետևյալ չափանիշների համապատասխանող բակալավրիատի ուսանողները՝
  • Իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ, ովքեր ավարտել են 1-ին կուրսը կամ
  • Միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողներ, եթե վերջիններս անցել են իրավագիտության ոլորտին առնչվող գոնե մեկ առարկա կամ ունեն համապատասխան գիտելիք կամ փորձ կամ
  • Երիտասարդ մասնագետները, ում առօրյա մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ են միջազգային հանրային իրավունքի հիմնարար գիտելիքներ:
  • Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն:
  • Միջազգային հանրային իրավունքի նախորդ ամառային դպրոցի շրջանավարտները չեն կարող դիմել:
 
Ո՞րն է դիմելու վեջնաժամկետը
Դիմելու վեջնաժամկետը՝ սույն թվականի հունիսի 25, ժամը՝ 23:00։ Ընտրված մասնակիցները կծանուցվեն արդյունքների մասին մինչև սույն թվականի հունիսի 30-ը ։
 
Ինչպե՞ս կարող եմ դիմել
Խնդրում ենք ուղարկել Ձեր ռեզյումեն և հետաքրքրության նամակ (motivation letter), բացատրելով ամառային դպրոցին մասնակցելու ցանկության պատճառները,հետևյալ էլեկտրոնային հասցեին. pilsummercourse@gmail.com ։
 
Ինչքա՞ն պետք է վճարեմ
Ամառային դպրոցը ԱՆՎՃԱՐ է։
 
Ի՞նչ է ամառային դասընթացի ամփոփումը
  1. Միջազգային հանրային իրավունքին նվիրված 5-օրյա դասընթացն անդրադառնում է հետևյալ թեմաներին՝
  • Միջազգային հանրային իրավունքի էությունը և զարգացումը:
  • Միջազգային հանրային իրավունքի աղբյուրները:
  • Միջազգային հանրային իրավունքի սուբյեկտները:
  • Միջազգային հանրային իրավունքի և ներպետական իրավունքի փոխհարաբերակցությունը, Միջազգային հանրային իրավունքի իմպլեմենտացիան ներպետական իրավունքում:
  • Միջազգային պայմանագրեր:
  • Պատասխանատվությունը միջազգային հանրային իրավունքում:
  • Իրավազորությունը և անձեռնմխելիությունը միջազգային հանրային իրավունքում:
  • Կիրառումը:
  1. Մեկօրյա անդրադարձ Մարդու իրավունքների միջազգային իրավունքին:
 
 
Հարցերի դեպքում, դիմեք.
Հայրապետյան Հասմիկ
Էլ. հասցե.international.law.rau@gmail.com
Հեռախոսահամար (+37410) 272132; (+37477) 294745
 
 
Новости
Газета РАУ
RAU.TV