event

"Քաղաքների դերը միջազգային իրավունքում" թեմայով դասախոսություն

  • 23 Апрель , 2024
Ապրիլի 30-ին ՝ ժամը 13:30, ՀՌՀ Օրբելու անվան լսարանում (7-րդ հարկ) տեղի կունենա "Քաղաքների դերը միջազգային իրավունքում" թեմայով դասախոսություն
Դասախոսությունը կվարի ՀՌՀ-ի միջազգային իրավունքի, եվրոպական իրավունքի ամբիոնի դասախոս Նարեկ Աբգարյանը։

Արդյո՞ք քաղաքներն օժտված են միջազգային իրավասուբյեկտությամբ։ Ի՞նչ դեր ունեն քաղաքները ժամանակակից միջազգային իրավունքում և ինչպե՞ս են լուծում իրենց առջև ծառացած խնդիրները՝ օգտագործելով միջազգային իրավունքը։

Դասախոսության ընթացքում անդրադարձ կկատարվի միջազգային հանրային իրավունքի սուբյեկտների շուրջ ներկա զարգացումներին և ժամանակակից միջազգային իրավունքում քաղաքների դերակատարությանը։

Տեղերը սահմանափակ են։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել։

Դասախոսությունը կանցկացվի հայերենով։